Մեքենան ընկել է Դեբեդ գետը․ քաղաքացիներից մեկը դուրս է բերվել, երկրորդ քաղաքացուն որոնում են

02.05.2025, 18:58
Մեքենան ընկել է Դեբեդ գետը, քաղաքացուն որոնում են
Մեքենան ընկել է Դեբեդ գետը․ քաղաքացիներից մեկը դուրս է բերվել, երկրորդ քաղաքացուն որոնում են

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 2-ին, ժամը 15:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները: