Լոռու մարզում բեռնատար գնացքը բախվել է Volkswagen–ին, վիրավորներից մեկը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:00-ի սահմաններում Լեռնապատ գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «Volkswagen Tuareg»-ը:
Բախման հետևանքով երկու տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը մի քանի տոննա բենզին է տեղափոխելիս եղել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

