Խոշոր հրդեհ՝ Երևանում գործող անձեռոցիկի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
29.01.2026,
15:01
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում գործող անձեռոցիկի արտադրամասում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող անձեռոցիկի արտադրամասում։
Ինչպես հայտնում է ՀՀ Փրկարար ծառայությունը, հունվարի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Փրկարար ծառայությունը դեռ այլ մանրամասներ չի հաղորդում։

