Բռնակոթ գյուղի 47-ամյա բնակիչն իր աճեցրած կանեփից թմրամիջոց է պատրաստել (ՖՈՏՈ)
12.11.2025,
16:49
Նա ոստիկաններին ներկայացրել է 391 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 47-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության տեղեկացմամբ, նոյեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 47-ամյա բռնակոթցին ներկայացրել է 391 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Պարզվել է, որ նա թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփի թփերից: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:


