Անհետ կորած որոնվող 17–ամյա աղջիկը հայտնաբերվել է
23.05.2025,
22:32
Երեք օր որպես անհետ կորած որոնվող 17–ամյա աղջիկը հայտնաբերվել է Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեք օր որպես անհետ կորած որոնվող 17–ամյա աղջիկը հայտնաբերվել է Երևանի կենտրոնում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Մայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։