439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում երիտասարդները գիշերը պատուհանով մտել են տուն, վիճել տանտերերի հետ ու կողոպտել (ՎԻԴԵՈ)

10:33
07 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 31-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Առավոտյան ժամը 6-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Շահումյանի 4-րդ փողոցի տներից մեկը գողեր են մտել ու քիչ անց փախել:

Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե: Պարզվել էր` նույն օրը, ժամը 05.30-ին, երկու տղամարդ պատուհանով մտել էին տուն, և երբ տանտերերը նկատել էին նրանց, վիճել էին տան անդամների հետ, բացահայտ հափշտակել ձեռքի ժամացույցներ, 100.000 դրամ և դիմել էին փախուստի:

Загружается новость ... "Лево"

«Կողոպուտը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ծավալուն հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, և ամիսներ անց փոխգործակցությունը դրական արդյունք տվեց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Իսակովի պողոտայի 30-ամյա մի բնակիչ` ընկերոջ հետ: Մայիսի 2-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և կալանավորվեց:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց