553.88
6.68
479.18
+15
Եղանակը Երևանում
Հայ

Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի, ևս 4-ը՝ ձերբակալվել է

21:57
06 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին նշվում է ՔԿ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Նույն օրը՝ ժամեր անց, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել են սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
13 Հոկտեմբերի 2021
Սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
Աշտարակի խճուղում սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
11:43
13 Հոկտեմբերի 2021
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
15:49
12 Հոկտեմբերի 2021
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
15:57
11 Հոկտեմբերի 2021
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
11:31
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
10:51
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
13:23
08 Հոկտեմբերի 2021
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
11:12
08 Հոկտեմբերի 2021
Մայր ու դուստր որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած (ՎԻԴԵՈ)
Մայր ու դուստր որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած.ՎԻԴԵՈ
11:01
08 Հոկտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Զովունի–Եղվարդ ճանապարհին.52–ամյա վարորդը Mercedes–ով մխրճվել է տախտակներով բարձված բեռնատարի մեջ ու տեղում մահացել է
Սարսափելի ավտովթար Զովունի–Եղվարդ ճանապարհին.52–ամյա վարորդը Mercedes–ով մխրճվել է տախտակներով բարձված բեռնատարի մեջ ու տեղում մահացել է
15:17
07 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ-ն ձերբակալել է կեղծ վարկային կազմակերպություն բացած և մոտ 4մլն դրամ հափշտակած քաղաքացիներին (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն ձերբակալել է կեղծ վարկային կազմակերպություն բացած և մոտ 4մլն դրամ հափշտակած քաղաքացիներին.ՎԻԴԵՈ
14:15
07 Հոկտեմբերի 2021
Արտասովոր գողություն Գեղարքունիքում.երիտասարդները տնից գողացել էին գրեթե ամբողջական մեքենա (ՎԻԴԵՈ)
Արտասովոր գողություն Գեղարքունիքում.երիտասարդները տնից գողացել էին գրեթե ամբողջական մեքենա.ՎԻԴԵՈ
15:23
06 Հոկտեմբերի 2021
Հրապարակվել են նախօրեին Արմավիրի մարզում գրանցված խոշոր ավտովթարի կադրերը (ՎԻԴԵՈ)
«Կռազը» բախվում ու ջարդուփշուր է անում մեքենաները.բացառիկ կադրեր նախօրեին գրանցված ավտովթարից.ՎԻԴԵՈ