Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. հոր գերեզմանի մոտ հայտնաբերվել է որդու դին
04.05.2023,
11:21
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. հոր գերեզմանի մոտ հայտնաբերվել է որդու դին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ հայտնաբերել են նրա 41-ամյա որդու՝ Երևանի բնակիչ Խաչատուր Գ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–