Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով

16.04.2021, 11:50
Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով
Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ լուսադեմին, Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել,հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով, հայտնում է Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն», – նշել է նա Facebook–յան իր էջում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից չկա:–0–