Խոշոր հրդեհ՝ Նոր Խարբերդի տներից մեկում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

23.01.2025, 20:24
Խոշոր հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդի տներից մեկում
Խոշոր հրդեհ՝ Նոր Խարբերդի տներից մեկում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 20-րդ փողոցի տներից մեկի բակում կրակ և ծուխ է նկատվում: 
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 23 տան բակում՝ մոտ 1000 քմ տարածքում, որտեղ այրվում են կուտակված արկղեր: 

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: 
  
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել: 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։