Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. ԶԼՄ

11.05.2021, 11:56
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանի Կենտրոն վարչական համայնքի թաղապետարանում ծեծռկտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է tert.am–ը, թաղապետի տեղակալը վիճել է աշխատակիցների մեկի հետ և ծեծել նրան։

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հաղորդմամբ՝ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու համար։–0–