Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվել է լրագրողի վրա երևանյան սրճարանում (ՎԻԴԵՈ)

18.03.2021, 21:18
Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվել է լրագրողի վրա երևանյան սրճարանում. ՎԻԴԵՈ
Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվել է լրագրողի վրա երևանյան սրճարանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է Irakanum.am–ի լրագրող և գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանի վրա։

Հարձակման պահը ֆիքսել են սրճարանի տեսախցիկները։

Այսօր ավեի վաղ Ֆահրադյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ տեսնելով նախարարին սրճարանում` հարցրել է, թե ինչու է նա այնտեղ անցկացնում աշխատանքային ժամանակը։ Արշակյանը պատասխանել է, որ աշխատում է նաև գիշերային ժամերին և խնդրել է անջատել տեսախցիկը։ Որոշ ժամանակ անց Արշակյանը նույն սրճարանում հարձակվել է Ֆահրադյանի վրա` վնասելով նրա ձեռքն ու կոտրելով նոութբուքը։ Ֆահրադյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին։

ԶԼՄ–ները հաղորդում են, որ Գլխավոր դատախազությունը Ֆահրադյանի դիմումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։–0–