Գյուրզա, շահմար, սահնօձ. փրկարարները 1 օրում 10 օձ են բռնել
17.06.2019,
10:04
Գյուրզա, շահմար, սահնօձ. օձերը չեն դադարում գրոհել:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:–0–

