Դաժան դեպք Գյումրիում. 28–ամյա երիտասարդը ծեծել է 43–ամյա կնոջն ու նրա 13–ամյա դստերը, կինը մահացել է, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

05.03.2020, 22:41
Դաժան դեպք Գյումրիում. 28–ամյա երիտասարդը ծեծել է 43–ամյա կնոջն ու նրա 13–ամյա դստերը, կինը մահացել է, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Դաժան դեպք Գյումրիում. 28–ամյա երիտասարդը ծեծել է 43–ամյա կնոջն ու նրա 13–ամյա դստերը, կինը մահացել է, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափաս աղջնակ՝ 13 տարեկան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ և քննչական խումբը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տանը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին:

«Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է ենթարկել անչափահասին և վերջինիս մորը, ով ծեծի ենթարկվելուց ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց», - պատմել է դատախազը:

Загружается новость ... "Лево"

Երեխային այս պահին վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Գաբրիելյանի հանձնարարությամբ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

Կատարող անձի ինքնությունը հայտնի է, դատախազի ցուցումով նա ձերբակալված է: Դատախազը հայտնել է նաև, որ ծեծի ենթարկելու համար կասկածյալ տղամարդը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մահացած կնոջ հետ։

Ինչպես իր հերթին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով


«Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Քննությունը շարունակվում է», – հայտնում են ոստիկանությունից:–0–