Արամի փողոցի թունելում հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է ծխահարվել, նրանց վիճակը միջին ծանրության է (ՖՈՏՈ)

30.04.2021, 18:14
Արամի փողոցի թունելում հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է ծխահարվել, նրանց վիճակը միջին ծանրության է.ՖՈՏՈ
Արամի փողոցի թունելում հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է ծխահարվել, նրանց վիճակը միջին ծանրության է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երկու հրշեջ է ծխահարվել Մանկական երկաթուղի տանող թունելում հրդեհի մարման ժամանակ։

 - рис.1

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 - рис.2

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

 - рис.3

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարար, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին:–0–