17–ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
26.01.2026,
10:25
17–ամյա Աննա Զաքարյանը երկու օր առաջ բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նա հունվարի 25-ին՝ ժամը 18․00-ի սահմաններում, դուրս է եկել Քանաքեռ փողոցի իր բնակարանից և չի վերադարձել։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

