415.35
6.93
415.97
+29
Եղանակը Երևանում
Հայ

1 մարդ մահացել է և 20 մարդ՝ տուժել «Սուրմալու» առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով

14:50
14 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. 1 մարդ մահացել է և 20 մարդ՝ տուժել այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:42
16 Սեպտեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Մարտունի–Սևան ճանապարհին. կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Մարտունի–Սևան ճանապարհին. կա զոհ ու վիրավորներ
21:37
15 Սեպտեմբերի 2022
Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում. ԱԻՆ
ԱԻՆ-ից հայտնում են, որ Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում
23:49
13 Սեպտեմբերի 2022
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
19:37
12 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են 61–ամյա տղամարդու սպանության հանգամանքները, նրա դին գտել էին լճում
61–ամյա տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած
12:45
12 Սեպտեմբերի 2022
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
11:26
12 Սեպտեմբերի 2022
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
16:07
09 Սեպտեմբերի 2022
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
10:15
09 Սեպտեմբերի 2022
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
16:04
08 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
11:56
08 Սեպտեմբերի 2022
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
10:15
08 Սեպտեմբերի 2022
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
22:22
07 Սեպտեմբերի 2022
Լճից 61-ամյա տղամարդու դի է դուրս բերվել՝ պատռված վերքերով, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով