Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ

04.09.2018, 20:30
Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Загружается новость ... "Лево"

«Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ և մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մյուս հիվանդի վիճակը ևս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հետագա բուժումը ևս կկազմակերպվի Հայաստանում:

Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում, տեղափոխման կազմակերպչական հարցերը կարգավորվել են ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ:–0–