Մոսկվայում երկու հայ է սպանվել
24.10.2016,
10:56
Մոսկվայի վարձակալած բնակարանում երկու հայ է սպանվել։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի վարձակալած բնակարանում երկու հայ է սպանվել։
Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է Գլխավոր քննչական վարչության Մոսկվայի ստորաբաժանման ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։
«Հոկտեմբերի 23–ին Նոր Մոսկվայում` Ռոդնիկի միկրոթաղամասում վարձակալած բնակարանում, հայտնաբերվել են 39–ամյա և 46–ամյա տղամարդկանց դիակները։ Մարմինների վրա հրազենային վնասվածքներ կան», – նշել է նա։
Քննիչները ստուգում են միջադեպի վայրը, հարցաքննում հարևաններին և հանցագործության հնարավոր վկաներին։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով («Երկու և ավել անձանց սպանություն»)։
Ինչպես ՏԱՍՍ–ին հայտնել են իրավապահ մարմինները, սպանվածներն ազգությամբ հայեր են։ –0–