Երկրաշարժ է գրանցվել Երևանից 8 կմ հարավ–արևելք` 6–7 բալ ուժգնությամբ, Երևանում գրանցվել է 5–6 բալ. ԱԻՆ
13.02.2021,
16:16
Երկրաշարժ է գրանցվել Երևանից 8 կմ հարավ–արևելք` 6–7 բալ ուժգնությամբ, Երևանում գրանցվել է 5–6 բալ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:–0–
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:–0–