Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է վերսկսել բանակցությունները

02.03.2026, 10:21
Ես համաձայնել եմ խոսել, այնպես որ, ես կխոսեմ նրանց հետ, ասել է Թրամփը
Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է վերսկսել բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է վերսկսել բանակցությունները, գրում է The Atlantic պարբերականը։

Ըստ Թրամփի՝ ինքը համաձայնել է խոսել։

«Նրանք ցանկանում են խոսել, և ես համաձայնել եմ խոսել, այնպես որ, ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է ավելի շուտ դա անեին։ Նրանք պետք է անեին այն, ինչ գործնական էր և հեշտ էր անել ավելի շուտ։ Նրանք չափազանց երկար սպասեցին», - ասել է ԱՄՆ նախագահը։

Այն հարցին, թե արդյոք իրանցիների հետ իր բանակցությունները կկայանան այսօր կամ վաղը, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող դա ձեզ ասել»:

Նա նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում բանակցություններին մասնակցած իրանցիներից մի քանիսն արդեն ողջ չեն: Թրամփը նաև հայտարարել է, որ գործողությունը վերջ է դրել իրանական տասնամյակների ագրեսիային։

Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ: