439.88
4.45
403.71
+6
Եղանակը Երևանում
Հայ

Քարդաշյանի քույրը մասնակցել է Victoria's Secret–ի նյույորքյան նոր շոուին

19:46
11 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քարդաշյանի քույրը մասնակցել է Victoria's Secret–ի ներքնազգեստի ամենամյա շոուին Նյու Յորքում։

Ինչպես նշում է USA Today–ը, միջոցառումն ավելի շատ նմանվում էր ռոք–համերգի, քան նորաձևության ցուցադրության` դիտողները հետևում էին կանգնած, ծափահարում և ճչում էին։ Հավաքվածների համար ելույթ են ունեցել Սելենա Գոմեսը, Էլլի Հոլդինգը և The Weeknd–ը։

Victoria's Secret

Շոուի գլխավոր աստղերը, անկասկած, Victoria's Secret–ի ներքնազգեստը ցուցադրող սուպերմոդելներն էին։ Մասնավորապես, պոդիում է դուրս եկել ապրանքանիշի նոր «հրեշտակը», հայտնի անձ Քիմ Քարդաշյանի խորթ քույրը` Քենդալ Ջեները։ Ցուցադրությանն առաջին անգամ էր մասնակցում նաև Ջիջի Հադիդը, հաղորդում է gazeta.ru–ն։

Victoria's Secret

Շոուին մասնակցել են նաև հայտնի «հրեշտակները», այդ թվում` Ադրիանա Լիման, Բեհաթի Պրինսլուն, Ալեսանդրա Ամբրոսիոն և Քենդիս Սուեյնփոլը, հաղորդում է Daily Mail–ը։ Ինչպես և ակնկալվում էր, մոդել Լիլի Օլդրիջը ներկայացրել է 2 մլն արժողությամբ կրծկալը։

Victoria's Secret

Մոդելների գունեղ զգեստները հիշեցնում էին Բրազիլիայի և Տրինիդադի կառնավալի հագուստներ, նշում է USA Today–ը։ Ցուցադրության մասնակիցները ներկայացել են տարբեր կերպարներով։ Օրինակ, նրանք մարմնավորել են «էկզոտիկ թիթեռներ» և «սառցե հրեշտակներ»։

Victoria's Secret ապրանքանիշը հավատարիմ է մնացել իրեն, և նրա շոուն շատ նիհար մոդելների շքերթ» է դարձել, ասվում է USA Today–ի հոդվածում։ Միաժամանակ, պարբերականը նշել է նորաձևության վերին օղակների համար ոչ այդքան բնորոշ «զարմանալի էթնիկ բազմազանությունը»։

Victoria's Secret

Շոուի հեռուստատեսային տարբերակը դեկտեմբերի 8–ին կցուցադրի CBS ալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Victoria`s Secret–ի նոր «հրեշտակներից» մեկը ռուս է եղել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում