Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
19.12.2023,
14:40
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյակի կապակցությամբ, որը նշվելու է 2024 թվականին, Փարիզի իշխանությունները որոշել են Ելիսեյան այգու մի մասն անվանել նրա անունով, հայտնում է Ազնավուրի հիմնադրամը X սոցցանցում։
Այս հեղինակավոր տարածքը ժամանակավորապես կփակվի վերանորոգման և բարեկարգման համար և իր դռները կվերաբացի հանրության առջև 2024 թվականի գարնանը, ասվում է հայտարարության մեջ։–0–

Այս հեղինակավոր տարածքը ժամանակավորապես կփակվի վերանորոգման և բարեկարգման համար և իր դռները կվերաբացի հանրության առջև 2024 թվականի գարնանը, ասվում է հայտարարության մեջ։–0–


