420.79
4.21
388.47
+19
Եղանակը Երևանում
Հայ

8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում

13:44
03 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ութ հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի 38–րդ վարկանիշում։

Forbes–ի կայքում հրապարակված ցանկի համաձայն, վարկանիշի 1104–րդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը՝ 3մլրդ դոլար ունեցվածքով, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն ու Ալբերտ Ավդոլյանը կիսում են Forbes–ի 1143–րդ հորիզոնականը, նրանցից յուրաքանչյուրի ունեցվածքը գնահատվում է 2,9մլրդ դոլար։

Ծանոթությունների համար նախատեսված Bumble և Badoo հավելվածների և սոցցանցերի հիմնադիր, ռուսաստանցի գործարար Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց) զբաղեցրել է 1615–րդ հորիզոնականը՝ 2մլրդ դոլար ունեցվածքով։ Նրան է հետևում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նա զբաղեցրել է 1851–րդ հորիզոնականը՝ 1,7մլրդ դոլարով։

Fix Price–ի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը 1951–րդն է՝ 1,6մլրդ դոլարով, Moderna բիոտեխնիկական ընկերության համահիմնադիր, Flagship Pioneering–ի ղեկավար Նուբար Աֆեյանը զբաղեցրել է Forbes–ի վարկանիշի 2152–րդ հորիզոնականը՝ 1,4մլրդ դոլար ունեցվածքով։

Արցախի նախկին պետնախարար, ներդրող և բարերար Ռուբեն Վարդանյանն ու նրա ընտանիքը (Վարդանյանն այժմ կալանքի տակ է Ադրբեջանում) զբաղեցնում են 2545–րդ հորիզոնականը՝ 1,1մլրդ դոլարով։

Forbes–ի դոլարային միլիարդատերերի վարկանիշի առաջին հորիզոնականում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն, նրա ունեցվածքը կազմում է 233մլրդ դոլար, երկրորդը Tesla–ի, SpaceX–ի համահիմնադիր Իլոն Մասկն է՝ 195մլրդ դոլար, երրորդը Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 194մլրդ դոլար։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:52
03 Ապրիլի 2024
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում
Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայը, ով զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն