ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում, այսօր հայտնել են Պատիժների կատարման դաշնային ծառայության տարածքային վարչությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Փետրվարի տասնվեցին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.–ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացի, գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկի բուժաշխատողները, շտապ օգնություն է կանչվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կատարվել են բոլոր ռեանիմացիոն միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները գրանցել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են։
Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում