Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
15.02.2024,
12:28
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ, որը թույլ է տալիս սպառողներին ինքնուրույն վերահսկել իրենց ցուցանիշները։
«2023 թվականի դրությամբ արդեն փոխվել է 650 հազար հաշվիչ, այս տարի կփոխվի ևս 200 հազարը, որը համապատասխանում է բոլոր բաժանորդների 80 տոկոսին։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև. Սևան և Գյումրի քաղաքները, մյուս համայնքներում շարունակվում է նոր, ժամանակակից սարքավորումների տեղադրման ծրագիրը»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ–ի տեխնիկական տնօրենի տեղակալ Միքայել Խուդոյանը։
Այդ նպատակներով 2016-2023 թվականներին հատկացվել է 235 մլրդ դրամի ներդրումների շուրջ 24%-ը (ավելի քան 58 մլրդ դրամ)։
Խուդոյանը նշեց, որ նոր համակարգը սպառողներին հնարավորություն է տալիս, պահպանելով անվտանգության չափանիշները, հետևել գիշերային և ցերեկային սպառմանը, օրվա տարբեր ժամերին սպառված էլեկտրաէներգիայի մակարդակին և վերլուծել ստացված տվյալները։
«Սա թույլ է տալիս ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել կորուստները նվազեցնելու, սպառված էներգիան արձանագրելիս մարդկային գործոնը վերացնելու և պարտքերի դեպքում անջատումները բացառելու համար», - նշեց Խուդոյանը։
Նրա խոսքով, նոր համակարգի շնորհիվ ՀԷՑ–ի սպառողները կարող են հեռախոսի կամ համակարգչի միջոցով ՀԷՑ-ի կայքի իրենց անձնական հաշվում հետևել իրենց հաշվիչների ցուցմունքներին։ Գրանցվելու համար պետք է օգտվել կայքի առկա ուղեցույցից կամ կապվել ընկերության սպասարկման կենտրոնի հետ կամ զանգահարել զանգերի կենտրոն (180 կամ 080000180 հեռախոսահամարներով):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, որը պատկանում է ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանին։–0–