Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
16.02.2024,
15:02
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Արևմուտքը փորձում է խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Մենք տեսնում ենք նաև Արևմուտքի ցանկությունը՝ խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս տարածաշրջանում», - մեջբերում է Պատրուշևի խոսքերը ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։-0-