441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին

11:50
12 Հունվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ:

Դեպքերի ժամանակագրությունը ներկայացնելով` ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա նրանց հետ կապ ունեցող նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը X-ի իր էջում հայտնել է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի Կարմիր ծովում «Անսար Ալլահ»-ի գործողություններին արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխան գործողությունները: Արդեն գիշերը վերջինս տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան «մոտ ժամանակներս» Եմենին հարվածներ կհասցնեն, հաղորդում է «Առաջին լրատվականը»:

Հութիները վստահեցրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենին հարվածը հասցվել է` «ի պատասխան Կարմիր ծովում հութիների աննախադեպ հարձակումների»: Նա տեղեկացրել է, որ հարվածները հասցվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդերլանդների աջակցությամբ:

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտարարել են, որ հարվածները կրում էին «պաշտպանական բնույթ»:

Վաշինգտոնը չի բացառում իր ԶՈւ պաշտպանության և միջազգային առևտրի ազատության համար լրացուցիչ միջոցների ձեռնարկումը` ի պատասխան Եմենում հութիների գործողությունների:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները