Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը

21.04.2025, 11:59
Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Նա 88 տարեկան էր
Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Նա 88 տարեկան էր։

 Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, խոր վշտով հարկ եմ համարում հայտնել մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոս Պապի մահվան մասին։ Այսօր՝ ժամը 07:35-ին, Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջն ու Նրա եկեղեցուն ծառայելուն», – ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ։