Լուսնի վրա այժմ 4G կա․ Nokia–ն և NASA–ն ինտերնետը հասցրել են Լուսին

10.03.2025, 16:01
Nokia ընկերությունը NASA-ի հետ համատեղ Լուսնի վրա տեղադրել է պատմության մեջ առաջին 4G LTE համակարգը՝ Lunar Surface
Լուսնի վրա այժմ 4G կա․ Nokia–ն և NASA–ն ինտերնետը հասցրել են Լուսին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Nokia ընկերությունը NASA-ի հետ համատեղ Լուսնի վրա տեղադրել է պատմության մեջ առաջին 4G LTE համակարգը՝ Lunar Surface։ Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա ապահովել արագ կապ լուսնագնացների և վայրէջքի մոդուլների միջև, ինչը կարևոր է մեծ ծավալի տվյալների, այդ թվում՝ 4K վիդեոների փոխանցման համար։

4G համակարգի տեղադրումը զգալիորեն կբարելավի լուսնագնացների կառավարումը՝ կրճատելով արձագանքման ժամանակը և պարզեցնելով հրահանգների փոխանցումը, գրում է Առկա Տելեկոմը՝ հղում անելով ixbt.com-ին։

Lunar Surface-ի հիմնական առավելությունը սարքերի միջև պինգի (հետաձգման) կտրուկ նվազումն է։ Նախկինում, Լուսնի վրա ռոբոտներին հրահանգներ ուղարկելու գործընթացը շատ ժամանակ էր պահանջում, սակայն 4G-ի ներդրմամբ այս խնդիրն էականորեն կլուծվի՝ դարձնելով լուսնագնացների կառավարումը ավելի արագ և արդյունավետ։

Ապագայում այս տեխնոլոգիան թույլ կտա աստղագնացներին օգտվել ժամանակակից հաղորդակցման միջոցներից, այդ թվում՝ իրական ժամանակում տեսանյութերի և ձայնային կապի փոխանցումը։ Բացի այդ, այն կբացի ճանապարհ Լուսնի վրա ապագա հեռահաղորդակցման համակարգերի համար, որոնք անհրաժեշտ կլինեն երկարաժամկետ առաքելությունների համար։