Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու սարքերն ընկել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ Reuters (ՎԻԴԵՈ)

05.03.2026, 12:58
Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն ընկել են Ադրբեջանի անկլավ Նախիջևանի օդանավակայանի տարածքում
Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու սարքերն ընկել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ Reuters (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի օրն ընկել են Ադրբեջանի անկլավ Նախիջևանի օդանավակայանի տարածքում։

Այս մասին հայտնում է Reuters -ը՝ հղում անելով՝ Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին:

Աղբյուրը հայտնել է, որ միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել՝ հավելելով, որ շուտով կհրապարակվի պաշտոնական հայտարարություն: 

Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ քանի հրթիռ և անօդաչու սարք է ընկել տվյալ տարածքում: 

Աղբյուրի տրամադրած տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի մոտակայքից, որը գտնվում է Իրանի հետ սահմանից մոտ 10 կմ (6 մղոն) հեռավորության վրա: