Իրանը հաստատել է գերագույն առաջնորդի՝ Ալի Խամենեի մահը

01.03.2026, 09:58
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է
Իրանը հաստատել է գերագույն  առաջնորդի՝ Ալի Խամենեի մահը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է: Այս տեղեկությունը հաստատել է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը։ Այս մասին հայտնում է Տասս-ը։

«Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին  նահատակվել է», - ասվում է Իրանի պետական հեռուստատեսության Telegram ալիքով հրապարակված հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Իսրայելը փետրվարի 28-ին  «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ: