Հայտնի է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը

22.04.2025, 10:40
Երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել 266-րդ Պապի մահվան պաշտոնական արձանագրումը, ինչպես նաև ընթերցվել է նրա կտակը
Հայտնի է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հռոմի Ֆրանցիսկոսը Պապի մոտ գրանցվել է ուղեղի կաթված, ինչն առաջացրել է կոմա և սրտի կանգ։ Այս մասին ասվում է 88-ամյա Պապի մահվան պաշտոնական բժշկական եզրակացության մեջ։

«Նրա Սրբություն Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում 1936 թվականի դեկտեմբերի 17-ին, Վատիկանի բնակիչ է, Վատիկանի քաղաքացի, մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 7:35-ին (Վատիկան) ուղեղի կաթվածի, կոմայի և անդառնալի սրտանոթային կոլապսի հետևանքով։ Դրան նախորդել է սուր շնչառական անբավարարություն՝ երկկողմանի բազմաբակտերիալ թոքաբորբով, բազմաթիվ բրոնխոէկտազներով և բարձր արյան ճնշմամբ», – նշված է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Պապը տառապում էր երկրորդ տիպի շաքարախտով, գրում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 23-ին 88-ամյա Ֆրանցիսկոսը դուրս էր գրվել հիվանդանոցից բարդ թոքաբորբի բուժումից հետո, որը տևել էր գրեթե 40 օր։ Հոսպիտալացման ընթացքում նա մի քանի անգամ ունեցել է շնչառական ծանր նոպաներ։ Երկու անգամ նրա կյանքը վտանգվել է, սակայն վերակենդանացվել է։ Թեև բժիշկները նրան խիստվ հանգստի ռեժիմ էին նշանակել, Պապը սկսեց խախտել այն՝ սայլակով ժամանելով Սուրբ Պետրոսի տաճար աղոթքի։ Սուրբ Հարության տոնին նա ոչ միայն օրհնեց հավատացյալներին, այլև հատուկ մեքենայով շրջեց Սուրբ Պետրոսի հրապարակում։

Երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել 266-րդ Պապի մահվան պաշտոնական արձանագրումը, ինչպես նաև ընթերցվել է նրա կտակը, որում նա հաստատել է իր ցանկությունը՝ հանգչել Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։