420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Ծիրանի պատերազմի» ավարտը. «Ֆուդ սիթի»-ում ընդունում են Հայաստանից եկող բեռնատարները

15:57
19 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում Հայաստանից բերված մրգերի վաճառքի հարցը կարգավորվել է, «Ֆուդ սիթի» շուկայում խոստացել են ընդունել տարածք մտնող բեռնատարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Загружается новость ... "Лево"

«Մենք հետևում ենք իրավիճակին «Ֆուդ սիթի»-ում: Եթե բեռնատարների տերերը որոշեն գնալ այնտեղ, մեզ խոստանում են, որ ամեն բան նորմալ կընթանա: Գիշերվա ըթնացքում շուկայում երկու մեքենա է ընդունվել»,- հայտնել է նա:

Տողանյանի խոսքով, ընդհանուր առմամբ բոլորը վերադառնում են սովորական աշխատանքի: Ընդ որում, դիվանագետն շեշտել է, որ Մոսկվայում և ՌԴ այլ մարզերում Հայաստանից բերված մրգերի առաքման և վաճառքի հետ կապված որևէ խնդիրներ չկան:

«Հետևենք, թե կցանկանա՞ն արդյոք նրանք, ովքեր ուղևորվում էին «Ֆուդ սիթի», այսուհետ գնալ առևտրի այդ կենտրոն, թե կընտրեն մեկ ուրիշը»,- ընդգծել է նա:

Շաբաթ օրը Տողանյանը հայտնել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը նույնպես հաղորդագրություն է ստացել հայկական ապրանքի արտահանողներից այն մասին, որ իրենց արգելում են առևտրով զբաղվել «Ֆուդ սիթի» շուկայում, քանի որ առևտրի կենտրոնը արգելափակել էր բեռնատարների համար մուտք գործելու հնարավորությունը:

Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նույնպես միջամտել է կատարվածին. դրա մասին տեղեկացրել Մոսկվայի համապաստախան գերատեսչություններին և իշխանություններին, ինչպես նաև դեսպանության ներկայացուցիչներն այցելել են շուկա, սակայն «Ֆուդ սիթի»-ի ադմինիստրացիան չի ցանկացել լսել դեսպանության ներկայացուցիչներին, չի խոսել նրանց հետ և «ուժի գործադրմամբ ուղեկցել է»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:52
03 Ապրիլի 2024
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում
Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայը, ով զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը
13:44
03 Ապրիլի 2024
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից