+1
Եղանակը Երևանում
Հայ

Նախկին ռիթմին վերադառնալ արդեն չի հաջողվի. Տիգրան Սարգսյանն` աշխարհի մասին համավարակից հետո

18:58
26 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ, ԵՏՀ կոլեգիայի նախկին ղեկավար, ԵԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը վերլուծել է կորոնավիրուսի համավարակին մարդկության պատրաստ չլինելու պատճառներն ու դրա հետևանքները գլոբալ մասշտաբով։

Իր Facebook–յան էջում Սարգսյանը նշել է, որ աշխարհն ինստիտուցիոնալ առումով պատրաստ չէր համավարակին։

Պատրաստ չլինելու պատճառը կապ չունի քաղաքական կուսակցությունների կամ առաջնորդների հետ, քանի որ մեծ հաշվով նման մասշտաբային մարտահրավերին աշխարհում ոչ ոք պատրաստ չէր։ Այսինքն, խնդիրը շատ ավելի խորքային է, քան մեր չսիրած քաղաքական ընդդիմախոսները կամ մրցող պետություններն ու ազգերը։

«Հարցը հետևյալն է. ունա՞կ է, արդյոք, մարդկությունն արագ փոփոխությունների պայմաններում կառավարել ռիսկերն ու սպառնալիքները։ Եվ դրա համար ի՞նչ նոր ինստիտուտներ են անհրաժեշտ», – նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով, մարդկային մտածելակերպին բնորոշ է իներցիան։

«Եվ այսօր մենք երազում ենք այն մասին, որ այս ամենը կանցնի, և մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին։ Իհարկե, ամեն ինչ անցողիկ է, և սա նույնպես կանցնի, բայց նախկին ռիթմին վերադառնալ արդեն չի հաջողվի։ Եթե գիտատեխնիկական առաջընթացի ազդեցության տակ տեղի ունեցող փոփոխությունների արագությունն առաջ է անցնում այդ փոփոխություններին մարդկանց ադապտիացիային, ապա դա արդեն համաշխարհային մարտահրավեր է»,- ենթադրում է նախկին վարչապետը։

Ինպես համարում է Սարգսյանը, հավասարակշռության հասնելու համար, մի կողմից, պետք է արգելակել փոփոխությունների արագությունը, մյուս կողմից՝ մեծացնել մեր ադապտացիայի արագությունը։

«Այսինքն, հասարակական ինստիտուտները պետք է ավելի ու ավելի ճկուն դառնան, իսկ գիտատեխնիկական առաջընթացի պետք է վերահսկվի նոր ռիսկերի և սպառնալիքների կանխման տեսանկյունից։ Ժամանակակից համաշխարհային կարգը, ժամանակակից միջազգային հարաբերությունները, ժամանակակից պետական և քաղաքացիական ինստիտուտները դեռ պատրաստ չեն դրան։ Եվ կորոնավիրուսը դա ապացուցեց»,– կարծում էՍարգսյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ «պարզվեց, որ աշխարհն ավելի լավն է, քան մենք կարծում էինք»:

«Բոլոր պետությունները և միջազգային հանրությունը, չնայած  ինքնամեկուսացման պարտադրված միջոցառումներին, համախմբվեցին գլոբալ մարտահրավերի հետ պայքարում  և դրսևորում են մարդկության պատմության մեջ դեռևս չլսված համերաշխություն և փոխօգնություն: Միջազգային գիտական հանրությունն ուշադրության կենտրոնում է և ինչպես երբեք նախկինում պահանջված են փորձագետներ: Գալիս է այն բանի գիտակցումը, որ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում անհրաժեշտ է ջանքերի ավելի սերտ համակարգում, ինչը կօգնի հարթել շատ սուր անկյուններ միջազգային հարաբերություններում»,- կարծում է Սարգսյանը: 

Նրա կարծիքով, կորոնավիրուսը, որպես զգուշացում լուրջ մարտահրավերների մասին, որոնց հետ դեռ պետք է բախվել, արդեն այսօր ստիպում է մտածել հաջորդ նոր մեխանիզմների մասին. 

1.Փոփոխությունների նկատմամ մարդկանց ադապտացիան

2.Պետական կառավարման կատարելագործում

3. Փոխհամագործակցություն միջազգային մակարդակով

4.Ժամանակակից քաղաքակիրթ մոդելների արժեհամակարգերի համաձայնեցում

«Պատրաստվում ենք նոր փոփոխությունների՝ միաժամանակ փոխվելով»,- կոչ է անում Սարգսյանը: 

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 2.9 միլիոնի: Մահացել է ավելի քան 202 հազ. մարդ, առողջացել՝ 816 հազարը: 

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, ապրիլի 25-ին աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 80 հազ. դեպք: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ