+9
Եղանակը Երևանում
Հայ

Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում, իսկ ի՞նչ եղավ Հայաստանի դեպքում

01:15
06 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը, նշել է, որ «պատշաճ և ժամանակին» է դիմել ՀԱՊԿ գործընկերներին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ալմաթիում կայացած խորհրդակցության արդյունքում Տոկաևն ուղերձ է հղել ՀԱՊԿ երկրների առաջնորդներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին ստեղծված ճգնաժամում: Նրա խոսքով, խնդիրը «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարումն է:

Տոկաևը հայտարարել է, որ ենթակառուցվածքի խոշոր օբյեկտների գրավումն իրականացվում է «ահաբեկչական խմբավորումների» կողմից: Նրա խոսքով, խոսքը «արտաքին ագրեսիայի» մասին է, քանի որ խոսքը արտերկրում պատրաստված խմբերի մասին է:

«Սա պետության ամբողջականության խախտում է, և ամենակարևորը՝ հարձակում մեր քաղաքացիների վրա», - ասել է Տոկաևը:

ՀԱՊԿ-ում բացի Ղազախստանից ներառված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ և անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ:

Իսկ ինչպե՞ս էր Հայաստանում

Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, ադրբեջանական ԶՈւ-ն 2021թ.-ի մայիսի 12-ից ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը և մինչ օրս գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում:

Երևանը բազմիցս պահանջել է միջազգային հանրությունից համարժեք արձագանքել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության դեմ, ինչպես նաև կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը, որն ուղղված է անվտանգության և կայունության ապահովմանը հավաքական հիմքի վրա:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, պարզաբանելով, թե Հայաստանը ինչ կարող է ակնկալել ՀԱՊԿ-ից Ադրբեջանի հարձակման դեպքում, նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու մեխանիզմը կարող է գործարկվել ճգնաժամային իրավիճակում հայտնված անդամ պետության պաշտոնական դիմումի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ:

Նրա խոսքով, այս դեպքում կկազմակերպվեն կազմակերպության անդամ պետությունների խորհրդակցությունները անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերով: Նա ընդգծել է, որ իրավիճակի սրացումից հետո իրավիճակի ուսումնասիրության, օպերատիվ պլանների ճշգրտման և առաջարկների մշակման նպատակով Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբը: Նա կարծում է, որ «դա չափազանց կարևոր էր և բավարար այն ժամանակ ստեղծված իրավիճակում»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:06
09 Մարտի 2023
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ (ՎԻԴԵՈ)
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ. ՎԻԴԵՈ
15:34
23 Փետրվարի 2023
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։ Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին
11:45
17 Փետրվարի 2023
Մոսկվայում վարորդին տուգանել են հայկական վարորդական վկայականով վարելու համար
Մոսկվայում վարորդը տուգանվել է հայկական վարորդական վկայականով վարելու համար
21:15
13 Փետրվարի 2023
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից (ՎԻԴԵՈ)
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից. ՎԻԴԵՈ
15:08
13 Փետրվարի 2023
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին (ՖՈՏՈ)
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին. ՖՈՏՈ
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
23:06
11 Փետրվարի 2023
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ (ՖՈՏՈ)
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ. ՖՈՏՈ
12:41
10 Փետրվարի 2023
Նույնիսկ պատուհանները չեն վնասվել. փորձագետները զարմացել են, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով (ՎԻԴԵՈ)
Փորձագետներին զարմացրել է, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով. ՎԻԴԵՈ
11:18
10 Փետրվարի 2023
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
23:48
09 Փետրվարի 2023
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում (ՎԻԴԵՈ)
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում. ՎԻԴԵՈ
19:09
09 Փետրվարի 2023
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
16:08
09 Փետրվարի 2023
Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում (ՖՈՏՈ)
Աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով. ՖՈՏՈ