Փաշինյան. հեռախոսազրույց ունեցավ Ղազախստանի նախագահի հետ, անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների
00:32
06 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - նշել է Փաշինյանը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը նշել է, որ «պատշաճ և ժամանակին» է դիմել ՀԱՊԿ գործընկերներին: Նա ուղերձ է հղել ՀԱՊԿ երկրների առաջնորդներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին ստեղծված ճգնաժամում: Նրա խոսքով, խնդիրը «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելն է:-0-
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը