Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը․ Թրամփ

17.06.2025, 10:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը»
Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը»։

«Իրանը պետք է ստորագրեր այն «գործարքը», որը ես առաջարկեցի նրանց։ Ի՜նչ ամոթ և մարդկային կյանքերի զուր կորուստ։ Թույլ տվեք անկեղծորեն ասել. ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ Ես սա կրկնել եմ նորից և նորից։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից», — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Հաղորդվում է նաև, որ Թրամփը ժամկետից շուտ հեռացել է Կանադայում անցկացվող G7 գագաթնաժողովից և վերադադձել է ԱՄՆ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ։

«Նախագահ Թրամփը հիանալի օր անցկացրեց G7 գագաթնաժողովում՝ նույնիսկ ստորագրելով խոշոր առևտրային համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Շատ բան է ձեռք բերվել, բայց Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի պատճառով նախագահ Թրամփը այսօր երեկոյան կհեռանա պետությունների ղեկավարների հետ ընթրիքից հետո», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

Նշվում է, որ Թրամփը հրամայել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցներին սպասել իրեն Սպիտակ տանը։