Գեղասահքի աշխարհի չեմպիոններ են եղել Վաշինգտոնում կործանված օդանավում

30.01.2025, 12:00
Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը եղել են Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում
Գեղասահքի աշխարհի չեմպիոններ են եղել Վաշինգտոնում կործանված օդանավում

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը եղել են Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ 

«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

Չորեքշաբթի երեկոյան ամերիկյան մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի ուղղաթիռը բախվել են երկնքում՝ Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանի մոտ, որը գտնվում է Վաշինգտոնի մոտակայքում: American Airlines–ի ինքնաթիռը ուղևորվում էր Կանզասից, օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Այն ընկել է Պոտոմակ գետը. Ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

Առնվազն 19 մահացածների մարմիններ արդեն դուրս են բերվել գետից, հաղորդում է BNO News տեղեկատվական պորտալը։ CNN-ը հայտնել է, որ մեկուկես ժամ տևած որոնումներից հետո փրկվածներ չեն հայտնաբերվել։ Ավելի վաղ NBC հեռուստաընկերության ստորաբաժանումը հայտնել էր, որ ավիավթարից հետո գետից առնվազն չորս մարդ է դուրս բերվել։

ԱՄՆ բանակի Black Hawk ռազմական ուղղաթիռը բախման պահին ուսումնամարզական թռիչք է իրականացրել, հաղորդում է CNN-ը։ Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական է եղել։