ՊԵԿ-ը հրապարակել է այն հարկատուների ցանկը, որոնց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է

24.03.2020, 14:59
Խաղատներ, առևտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ․ հայտնի են բոլոր հաստատությունները, որոնց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է
ՊԵԿ-ը հրապարակել է այն հարկատուների ցանկը, որոնց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է այն հարկ վճարողների ցանկը, ում
տնտեսական գործունեությունը ժամանակավորապես արգելվում է։

Ցանկում կան բազմաթիվ առևտրի իրականացման վայրեր, բուքմեյքերներ, ծառայություն մատուցողներ։ Դրանում ընդգրված են մի շարք խաղատներ և բուքմեյքերական գործակալուրյուններ, զվարճանքի կենտրոններ, խանութներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ և այլն։

ՊԵԿ կայքում առանձնացվել է COVID-19 բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի մարտի 22-ի թիվ 13 որոշման համաձայն:

Ցանկը հասանելի է հետևյալ հղմամբ․https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsCOVID