Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. Պապոյան

18.03.2026, 15:00
Ամենաշատ պարտք Հայաստանում ունեն ամենահարուստ մարդիկ, ասել է Պապոյանը
Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«ՀՀ-ի ամենահարուստ մարդիկ ունեն ամենաշատ պարտքը, որովհետև իրենք իրենց բիզնեսները պարտքերով են անում, վարկը վերցնում են, դնում են բիզնեսի մեջ, շահույթ են ստանում»,- ասել է Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։