Բանկերը վերանայել են 100 հազ․ անձանց վարկերի պայմանները․ Փաշինյան
27.03.2020,
14:24
Բանկերը վերանայել են 100 հազ․ անձանց վարկերի պայմանները, նրանցից շատերը ստացել են վարկային արձակուրդ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ, հաղորդում է «Արմբանկս» բանկային տեղեկատվական պորտալը։
«Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ»,- գրել է նա Facebook-յան իր էջում։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–