Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով․ կթույլատրվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ (ՎԻԴԵՈ)
11.04.2020,
14:00
Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով․ կթույլատրվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում, երկուշաբթի օրվանից, մի շարք տնտեսական գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված։ Այս մասին Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որոշակի ծրագրերով կմոտենանք նաև այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»,- նշեց նա։
Երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և մշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։
«Նաև որոշում ենք կայացրել որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, նաև ծխախոտային արտադրատեսակների արտադրության տեսակները, իսկ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակաշրջանում կբացվի նաև հագուստի արտադրության ոլորտը։ Թույլ կտանք տնտեսական խանությների գործունեությունը և գիտական հետազոտություններ և մշակում ոլորտին կտանք աշխատելու հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով ամենառիսկային խումբը տեքստիլի արտադրությունն է, քանի որ Հայաստանում վարակի մեծ թվերի պատճառը հենց տեքստիլի արտադրության ոլորտից է գալիս։
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ։–0–

Загружается новость ... "Лево"