ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը

14.05.2020, 20:30
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ`ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի և տոկոսագումարիմարման համար՝ 7 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին:

Բանկի կողմից ֆիզիկական/իրավաբանական անձնանց կամ անհատ ձեռներեցներ հանդիսացող հաճախորդներին վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։

Ուշադրություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր բոլոր վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն իրականացնելու իրենց վարկային մարումները, մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։

Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից կարելի է օգտվել առանց մասնաճյուղ այցելելու՝ առցանց եղանակով՝ Մոբայլ/ԻնտերնետԲանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-