Կազդե՞ն, արդյոք, ՌԴ-ի ընդունած սահմանափակումները ՀՀ-ի բեռների վրա․ Փաշինյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

28.03.2020, 21:18
Կազդե՞ն, արդյոք, ՌԴ-ի ընդունած սահմանափակումները ՀՀ-ի բեռների վրա․ Փաշինյանը մանրամասնել է․ ՎԻԴԵՈ
Կազդե՞ն, արդյոք, ՌԴ-ի ընդունած սահմանափակումները ՀՀ-ի բեռների վրա․ Փաշինյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունած սահմանափակումների որոշումը չի ազդի Հայաստանյան բեռների վրա։ Այս մասին Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ կառավարությունը նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, և այդ որոշումը որոշակի անհանգստություն էր առաջացրել հայաստանի բիզնես շրջանակներում, որովհետև շատերը կարծում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի և Ռուսաստանի բեռնափոխադրումերի վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետև այդ որոշումը չի ազդելու Հայաստանյան բեռների վրա»,- նշեց է նա։

Վարչապետի խոսքով այդ փաստը հաստատվել է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղություններով բեռնափոխադրությունների ռեժիմը մնալու է նույնը, ինչ 3 օր առաջ։

Ինչ վերաբերում է ընդհանուր բեռնափոխադրումներին, Հայաստան սննդի ներկրումը իրականացվում է բնականոն ռեժիմով։

«Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարմանը, չուրեքշաբթի օրվանից կսկսեն գործել կառավարության կողմից ընդունած հինգ միջոցառումները։ Մշակվում է միջոցառումների նոր խումբ, դրանք նույնպես կընդունվեն կառավարության առաջիկա նիստում»,- ասաց Փաշինյանը։-0-