639.32
7.16
525.45
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական էներգետիկայի «աստվածները» կամ գծերի «արքան». ոլորտի կայացման պատմությունը

10:00
23 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Էներգետիկան ամբողջ աշխարհում զարգանում է` առաջ անցնելով տնտեսական ընթացիկ գործընթացներից, քանի որ հենց նա է առանցքային դեր խաղում տնտեսության հիմնարար ոլորտների առաջընթացում։

Դա շատ լավ հասկանում էին նախորդ դարասկզբի երիտասարդ Հայաստանում։ Էներգետիկայի զարգացման հիմունքները դրվել են դեռևս 1920–ականներին, երբ ԽՍՀՄ–ում ընդունվեց էլեկտրիֆիկացման պետական ծրագիրը, որը նախատեսում էր խոշոր էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի կառուցում` հետագայում էլեկտրակայանները էլեկտրաէներգետիկ համակարգում (ԷԷՀ) ներառելու և արդյունքում միասնական էլեկտրաէներգետիկ համակարգ (ՄԷՀ) ստեղծելու հնարավորությամբ։

1935թ.–ին ԽՍՀՄ–ի էլեկտրակայանների սահմանված հզորությունն արդեն գերազանցում էր 6,9մլն կՎտ–ն։ Տարեկան արտադրությունը գերազանցում էր 26,2մլրդ կՎտ/ժ–ն։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով երկիրը զբաղեցնում էր երկրորդ տեղը Եվրոպայում և երրորդն աշխարհում։

Սկիզբ

Սակայն առաջին հաջողությունները դեռ հեռվում էին։ Նախորդ հարյուրամյակի 20–ականներին 1915թ.–ի Հայոց ցեղասպանության հետքերը դեռ շատ թարմ էին հայ ժողովրդի հիշողության մեջ։ Հայաստանը ստիպված էր գրեթե զրոյից կառուցել նոր կյանք։

Իրավիճակը վատանում էր նաև նրանով, որ հանրապետությունն ընդհանրապես չուներ գիտական և տեխնիկական կադրեր։ Նախորդ հարյուրամյակի առաջին տասնամյակում երկրում գործող միակ ինժեներական բուհը` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, հիմնադրվել էր 1932թ.–ին, և բնական էր, որ այն դեռ չէր կարող ապահովել գիտական և ինժեներական կադրեր, որոնց պակասն այդ տարիներին շատ էր զգացվում։

Национальный политехнический университет


Այսօր, հետահայաց նայելով դեպի անցյալ, կարելի է ասել, որ մեր երկրի էներգետիկայի զարգացման պատմությունը հերոսական էր, միևնույն ժամանակ դրամատիկ։ Հայաստանն այդ տարիներին մի իսկական «էներգետիկ անապատ» էր, որտեղ չկային ո′չ էլեկտրակայաններ (չհաշված մի քանի մանր էլեկտրակայանները), ո′չ բարձրավոլտ էլեկտրափոխանցման գծեր, ո′չ միասնական էլեկտրահամակարգ։ Երկրում գործում էին արտերկրյա մի քանի դիզելային էլեկտրակայաններ`պղնձահանքային մշակումները, Շուստովի կոնյակի գործարանը սնուցելու, ինչպես նաև մի քանի ունևոր քաղաքացիների տների էլեկտրամատակարարումն ապահովելու համար։

Էլեկտրական կառույցների ընդհանուր հզորությունը կազմում էր ընդամենը մի քանի հարյուր կիլովատ, ինչն իր հերթին կազմում էր 70–ականների հայկական էլեկտրահամակարգի սահմանված հզորության մի քանի հարյուրերորդ տոկոսը։

Տնտեսության աճի գրադիենտի մասին կարելի է դատել Երևանի բնակչության թվի աճով։ 1930թ.–ին Երևանում բնակվում էր մոտ 30 հազար մարդ, իսկ 70–ականներին այդ ցուցանիշն աճեց` հասնելով 1 միլիոնի։ Ի դեպ , սա աննախադեպ աճ է մայրաքաղաքի համար։ Եվ հասկանալի է, որ նույն համաչափությամբ պետք է աճեր նաև տնտեսությունը և, համապատասխանաբար, էներգետիկան։

Կադրեր են անհրաժեշտ

Հաշվի առնելով մասնագետների խիստ անհրաժեշտությունը, ավելի ճիշտ` դրանց բացակայությունը` 20–30–ականներին երկիրը սկսեց ԽՍՀՄ–ի մյուս հանրապետություններից ներգրավել էներգետիկ ոլորտի պրոֆեսիոնալների` հիդրոտեխնիկների և էլեկտրատեխնիկների՝ Սովետական Միության այլ հանրապետությունների հայերի։ Հայաստան սկսեցին այցելել հայ մասնագետներ Մոսկվայից, Լենինգրադից, Թբիլիսիից, ինչպես նաև եվրոպական երկրներում կրթություն ստացած մասնագետներ։

Մեծանուն ինժեներ Իոսիֆ Տեր–Աստվածատուրյանին կարելի է իրավամբ համարել Հայաստանի էներգետիկ համակարգի հիմնադիրը, նա ղեկավարել է առաջին հիդրոէլեկտրակայանի` Ձորագետի ՀԷԿ–ի և Սևան–Հրազդան կասկադ ՀԷԿ–ի նախագիծն ու շինարարությունը։

Էլեկտրակայանների և էներգահամակարգի նախագծման ու կառուցման աշխատանքներում ներգրավվել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Գեորգի Փերիխանյանը, ով հետագայում գլխավորել է Հայաստանի էներգահամակարգի վարչությունը (Հայէներգոն), Գեորգի Տեր–Հակոբովը, ով դարձել է Հայէներգոյի գլխավոր ինժեները, Գրիգորի Պողոսյանը` լաբորատորիայի ղեկավար, իսկ հետագայում` Էներգահամակարգի վարչության գլխավոր ինժեներ և պետ, Մերի Բերիևան` էլեկտրասարքաշինական արտադրության ղեկավար, Արմենակ Սարաջևն ու Վլադիմիր Մարտինովը, ովքեր գլխավորել են էներգահամակարգի դիսպետչերական ծառայությունը։

Энергетика,ЛЭП, линии электропередачи, кабель провода

Մինչպատերազմյան շրջան

Մինչպատերազմյան շրջանում Հայաստանի էներգահամակարգում հիմնականում գործում էր երկու հիդրոէլեկտրակայան` Քանաքեռի ՀԷԿ–ը (հզորությունը` 102 ՄՎտ) և Ձորագետի ՀԷԿ–ը (32 ՄՎտ), ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերը, որոնք այդ կայաններից էլեկտրաէներգիա էին փոխանցում։ Հարկ է նշել, որ ՁորաՀԷԿ–ը (1931թ.) ուներ համամիութենական նշանակություն։ ՁորաՀԷԿ–ը ԽՍՀՄ–ում առաջինն էր, որտեղ կառուցվել էր գլանավոր ամբարտակ և ճնշման թունել։

Այս շրջանին է թվագրվում նաև Սևան–Հրազդան կասկադի գաղափի կյանքի կոչման մեկնարկը, որը դեռևս 1910թ.–ին առաջարկվել էր ինժեներ Մանասերյանի կողմից և 1923.թ.–ին իրականացվել էր ակադեմիկոս Իվան Եղիազարյանի կողմից։ Հաշվարկվել էր, որ 29 գետերից Սևան թափվող ջրի ընդհանուր ծավալի 95%–ը գոլորշիանում է, և ջրային ռեսուրսների այդ մասը պարզապես «անհետանում է»։ Առաջարկվում էր լճի խորությունը 45 մետրով նվազեցնելու հաշվին կրճատել գոլորշիացման մակերեսը, իսկ պահպանվող ջրային ռեսուրսներն ուղղել Հրազդան գետ` կառուցելով 6 ՀԷԿ–երից բաղկացած կասկադ` էլեկտաէներգիա արտադրելու համար։ Օգտագործված ջուրը նախատեսված էր Արարատյան դաշտավայրի ոռոգման համար։

Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ

Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ–ի կառուցման նախագիծը սկսվեց ինտենսիվորեն իրականացվել 1949 թվականից: 1953-ին շահագործման հանձնվեց Գյումուշի (Արգելի) ՀԷԿ-ը` 224 ՄՎտ, 1956-ին` Արզնիի ՀԷԿ-ը` 70,6 ՄՎտ, 1959-ին` Աթարբեկյանի (Հրազդան) ՀԷԿ-ը` 81,6 ՄՎտ:

Սակայն, Սևանի մակարդակը 18.5 մետրով իջեցնելուց հետո պարզվեց այս նախագծի էկոլոգիական աղետալի բնույթը. արդյունքում Մեծ Սևանը կդադարեր գոյություն ունենալ, և նրա տեղում հսկայական ճահճային տարածություն կհայտնվեր: Արդյունքում, 1958 թ.-ին որոշում կայացվեց դադարեցնել լճից ջրի բացթողումները նրան սպառնացող բնապահպանական վտանգի պատճառով:

1960-80-ականներին կառուցվեց 48-կիլոմետրանոց Արփա-Սևան թունելը, որով Արփա գետի ջրերը տեղափոխվեցին լիճ: Դրա շնորհիվ Սևան-Հրազդան կասկադը հնարավորություն ստացավ արտադրել որոշակի հզորություն, և Սևանա լճի մակարդակի իջեցումը դադարեցվեց:

1962 թվականին ավարտվեց վեց ՀԷԿ-երից բաղկացած Սևան-Հրազդան կասկադի շինարարությունը, որը սկսվել էր 1949 թվականին: Կայանների նախագծման և կառուցման բոլոր աշխատանքներն իրականացվել են բարձրակարգ մասնագետների կողմից անմիջապես Հայաստանում: Աշխատանքի ծավալն իսկապես ֆանտաստիկ էր, կայացվել են համարձակ տեխնիկական որոշումներ:

Բավական է միայն նշել, որ կասկադի երկու կայանները ստորգետնյա էին և իրենց կոնստրուկցիայով եզակի էին: Եվ այս ամենը ստեղծել են մի խումբ երիտասարդներ, որոնց իրավամբ կարելի է համարել ոլորտի առաջամարտիկներ. նրանք մշակել և կյանքի են կոչել բոլորովին նոր տեխնիկական լուծումներ: Ժամանակակից աշխարհում այդ աշխատանքների համար օգտագործվում են տիպային նախագծեր և մասնագիտացված ձեռնարկություններ:

Севан-Разданский каскад ГЭС ээ.jpg

ԷՀԳ-ի կառուցումը

էներգահամակարգի հիմնական բաղադրիչները բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերն են(ԷՀԳ), որոնց միջով, ինչպես «արյան անոթներով», արտադրված էլեկտրաէներգիան մատակարարվում է սպառողներին:

Այն ժամանակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի նախագծման, կառուցման և շահագործման կառավարումը վստահվել էր Վրաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի 25-ամյա շրջանավարտ Դավիթ Դավիդյանին: Նրան, 1930թ.–ին այլ մասնագետների հետ Հայաստան էր հրավիրել Իոսիֆ Տեր-Աստվածատուրյանը ։

Երկրի էներգահամակարգի ակտիվ զարգացման այդ շրջանում Հայաստանի վաստակավոր էներգետիկ Դավիթ Դավիդյանն անցել է բարձրավոլտ ԷՀԳ-ների ստեղծման բոլոր փուլերով: Նրա ղեկավարությամբ կառուցվել է 220 կՎ լարման բարձր լեռնային միջհամակարգային ԷՀԳ–ն, որն անցնում էր ծովի մակերևույթից 3000 մ (!) բարձրության վրա և Հայաստանը կապում էր ռուսական էներգահամակարգի հետ:

ԷՀԳ-ի` ավելի քան կես դար տևած շինարարության ընթացքում Դավիդյանը, որին իր գործընկերները, չնայած նրա բացառիկ համեստությանը, անվանում էին «Գծերի արքա», Հայաստանով անցել է շուրջ 180 հազար կիլոմետր, իսկ շինարարության ընթացքում ոտքով քայլել է մոտ 25 հազար կիլոմետր` գծերի երկայնքով:

советизация 1-й материал, ФОТО: из личного архива Давида Давидяна
Դավիթ Դավիդյանի անձնական արխիվից

 Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ թշնամին կանգնած էր Անդրկովկասի մատույցներում, իսկ Հայաստանին սպառնում էր ֆաշիստական օկուպացիան, Դավիթ Դավիդյանը, փաստացի, փրկեց հանրապետության էներգետիկ համակարգը կործանումից: Հայտնի փաստ է, երբ խորհրդային զորքերի նահանջի ժամանակ ռազմավարական նշանակության օբյեկտները շարքից դուրս էին հանվում, որպեսզի չհայտնվեն թշնամու ձեռքում: Նման նախագիծ էր մշակվել նաև Հայաստանի էներգահամակարգի համար:

Դավիդյանին հանձնարարվել էր ԷՀԳ-ների ոչնչացման միջոցառումներ մշակել: Բայց նա գտել էր գծերը պահպանելու տարբերակ՝ միաժամանակ դարձնելով դրանք անգործունակ: Էներգետիկն առաջարկեց լարերի առանձին հատվածները փոխարինել լարերի գույնով ներկված ռետինե փողրակներով: Գետնից, բարձրության վրա, դա նկատելի չէր լինի: Ամեն ինչ պատրաստ էր, բայց, բարեբախտաբար, այդ գաղափարը չիրագործվեց, քանի որ թշնամին հետ շպրտվեց Անդրկովկասի սահմանների մոտից:

Այն, ինչ արվել է Հայաստանի էներգետիկ ոլորտում 1920-ականներից մինչև 1950-ականների վերջ, վստահորեն կարելի է անվանել այդ տարիների խորհրդային մասնագետների անձնազոհ սխրանք: Այն ժամանակ դրվեց բուն էներգետիկ ոլորտի և, որպես արդյունք, հետագա մի քանի տասնամյակների ընթացքում արդյունաբերական հատվածի զարգացման հիմքը:

Մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդ

Հայաստանը, լինելով Խորհրդային Միության ամենափոքր հանրապետություններից մեկը և չունենալով սեփական ռեսուրսներ (նավթի և գազի պաշարների բացակայություն և հիդրոէներգիայի անբավարար ռեսուրսներ), էներգիայով ամենահագեցածներից մեկն էր. Հայաստանում մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցում էր Խորհրդային Միության միջին ցուցանիշը:

Հայաստանում էներգետիկ համալիրի կառուցվածքն այն ժամանակ ներառում էր ջերմաէլեկտրակայաններ (հանրապետությունում տեղադրված էլեկտրակայանների ընդհանուր հզորության 42%-ը), հիդրոէլեկտրակայաններ (29%) և ատոմակայան (29%):

Էլեկտրաէներգիայի պակասը լրացնելու համար կառուցվել էին 1467 ՄՎտ հզորությամբ հզոր ջերմաէլեկտրակայաններ (Հրազդան ՋԷԿ և Երևան ՋԷԿ): Պետք է խոստովանել, որ ՋԷԿ-երի շահութաբերությունը բավականին ցածր է կորուստների բարձր մակարդակի պատճառով, և, հետևաբար, այս ցուցանիշի տեսանկյունից, դրանք ավելի քան կրկնակի անգամ զիջում են հիդրոէլեկտրակայաններին:

Разданская ТЭЦ

Համարվում է, որ ՀԷԿ-երն էլեկտրաէներգիայի աղբյուրներ են, որոնք տնտեսապես առավել ձեռնտու են, էկոլոգիապես մաքուր և հեշտ կառավարվող:

Այնուամենայնիվ, կա մի «բայց»: 70-80-ականներին ստեղծված 404,2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի առկայության և այն տարիներին նախագծված 271 ՄՎտ ընդհանուր հզորությամբ Մեղրիի, Լոռի Բերդի և Շնողի ՀԷԿ-երի գործարկման դեպքում, Հայաստանի տնտեսապես նպատակահարմար հիդրոռեսուրսները կսպառվեին, և երկրի ողջ հիդրոէներգետիկան հետագա ժամանահատվածում կիրականացվեր փոքր ՀԷԿ-երի միջոցով, որոնք օգտագործում են փոքր գետերի և տեխնիկական ջրանցքների էներգիան: Ընդ որում, փոքր ՀԷԿ-երի համար ջրային ռեսուրսները տարբեր գնահատականներով տատանվում են 300-600 ՄՎտ–ի սահմաններում:

Հայկական ատոմային էլեկտրակայան

Ածխաջրածնային էներգակիրների բացակայության պայմաններում Մեծամորում սկսվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի` ԱԷԿ–ի կառուցումը, որը միակն է Հարավային Կովկոսում: 1977թ.-ին գործարկված ԱԷԿ-ն ապահովում է կայուն էներգետիկ ռեսուրս ներմուծվող միջուկային վառելիքի փոքր ծավալների դեպքում: ԱԷԿ-ի հզորությունը 407,5 ՄՎտ է:

ААЭС Армянская АЭС астомная станция (2).JPG

Հայկական ատոմակայանի կառուցումն իսկապես համամիութենական շինարարական աշխատանք էր: Շինարարությունը ղեկավարում էր Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտը: Կայանի սարքավորումները մատակարարում էին շուրջ հարյուր խոշոր ձեռնարկություններ, այդ թվում ՝ «Ուրալմաշ» -ը և «Կիրովի գործարանը»:

Ներկայումս գործում է ԱԷԿ-ի միայն երկրորդ էներգաբլոկը՝ ապահովելով երկրում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մոտ 30-35%–ը:

ԵՄ-ն բազմիցս կոչ է արել փակել ատոմակայանը՝ հիմնավորելով պահանջներն այն փաստով, որ ատոմակայանը վաղուց արդեն բարոյապես հնացել է, և դրա շահագործումը սպառնալիք է ներկայացնում, ավելին որ այն գտնվում է սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գնահատականներով, ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության անհրաժեշտ չափանիշներին և կարող է դեռևս երկար գործել:

Հայաստանի կառավարությունը 2014թ.-ի մարտին որոշում է կայացրել ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգել մինչև 2026.թ-ը` պայմանավորված նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգումներով: Հիմա ԱԷԿ–ում մշակվում է 2026.թ-ից հետո կայանի շահագործման ժամկետների կրկնակի երկարաձգման հայեցակարգ (5 կամ 10 տարով, այդ հարցը քննարկվում է), քննարկումներ են ընթանում պրոֆիլային կազմակերպությունների հայ մասնագետների հետ:

Գիտական զարգացման բում

Հայաստանում անցած դարի երկրորդ կեսը բնութագրվում է որպես գիտության և արդյունաբերական արտադրության աննախադեպ զարգացման ժամանակահատված այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերությունը, քիմիական և մետաղագործական արդյունաբերությունը, համակարգչային և միկրոէլեկտրոնային տեխնոլոգիաները, թեթև և սննդի արդյունաբերությունը: Զարգացման նման մակարդակով, որին հասել էր Հայաստանը 80-ականների վերջում, չէին կարող պարծենալ բազմաթիվ խորհրդային հանրապետություններ, այդ թվում` Անդրկովկասի, Մերձբալթյան և Միջին Ասիայի հանրապետությունները:

Միության մասշտաբով նշանավոր անձնավորություն էր հայտնի գիտնական-էլեկտրատեխնիկ, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը, ով, լինելով Մոսկվայի էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանում հիմնել է էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, համակարգչային և միկրոէլեկտրոնային արդյունաբերության մի շարք խոշոր գիտաարտադրական ձեռնարկություններ:

Օրինակ, «Արմէլեկտրոմաշ» արտադրական միավորումը ԽՍՀՄ-ում գլխավորն էր, որ զբաղվում էր մինչև 100 կՎտ հզորությամբ էլեկտրասարքավորումների, ինչպես նաև հատուկ տեխնիկայի օբյեկտների մշակմամբ և արտադրությամբ:

Իոսիֆյանը 1956թ.–ին բացված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) ստեղծման գաղափարի համահեղինակներից մեկն է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաշվողական տեխնիկայի ոլորտում գործող առաջին ազգային ինստիտուտը մինչև 1960թ.-ը գլխավորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանը, ով ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է:

Сергей Мергелян

Երևանում 1940թ.-ին գործարկվեց սինթետիկ կաուչուկի բացառիկ արտադրություն (հետագայում ՝ «Նաիրիտ» գործարան), որը հումք էր ապահովում Խորհրդային Միության անվադողեր արտադրող ձեռնարկությունների համար: Այդ արտադրության և ձեռնարկության ստեղծողն ու ղեկավարը Հայկական ԽՍՀ–ի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, հայտնի ինժեներ Էդգար Տեր-Ղազարյանն էր: Նա քլորոպրենային կաուչուկի արդյունաբերական արտադրության տեխնոլոգիայի մշակման հեղինակն է:

Հայաստանում աշխատում էր ականավոր խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արտեն Ալիխանյանը: Նա Հայաստանում ստեղծել է ֆիզիկոսների դպրոց և ղեկավարել Երևանում բացառիկ էլեկտրոնային սինքրոֆազոտրոնի («ԱՐՈւՍ») կառուցումը, որը գործարկվել է 1967թ.-ին: Այս օբյեկտի հիման վրա Երևանի թաղամասերից մեկում ստեղծվել է այսպես կոչված ֆիզ. ավան:

Ի դեպ, ակադեմիկոս Ալիխանյանը դարձել է ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի՝ այն տարիներին մեծ ժողովրդականություն վայելող «Բարև, ես եմ» խորհրդային գեղարվեստական ֆիլմի (1967) գլխավոր հերոսի նախատիպը, ֆիլմն առաջադրվել է մրցանակի Կաննի կինոփառատոնում: Ֆիլմում հանդես են եկել այնպիսի հրաշալի դերասաններ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան:

Հնարավոր չէ նշել բոլոր նրանց, ովքեր ներդրել են իրենց ուժը, գիտելիքն ու տաղանդը Հայաստանի վերածննդի մեջ, քանի որ նման մարդիկ շատ են: Այս հիանալի մարդկանց նվաճած բարձունքները, գիտական և ռազմավարական նշանակության և մարդկային փոխադարձ հարգանքի տեսանկյունից ոչ միայն խնամքով պահպանվում են մեր հիշողության մեջ, այլև խթանում են Հայաստանի բարգավաճումը կանխորոշող հետագա զարգացումը:–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:56
14 Հունվարի 2021
Դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
Ներկայացնում ենք դեկտեմբերին ամենաշատը թանկացած սննդամթերքի եռյակը
19:42
08 Հունվարի 2021
Ամերիաբանկը նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմամբ միջազգային շուկաներում. բանկի խորհրդի անդամ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը նախատեսում է  դուրս գալ IPO շուկա, ասել է Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնը, ՎԻԴԵՈ
17:51
01 Հունվարի 2021
Հայաստանում այսուհետ գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք
Հայաստանում այսուհետ գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք
21:58
30 Դեկտեմբերի 2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է ծախսերի կրճատման և զգալի խնայողությունների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է ծախսերի կրճատման և զգալի խնայողությունների մասին
12:58
29 Դեկտեմբերի 2020
Ձու արտադրող 7 խոշոր ընկերություններ տուգանվել են գնի փոփոխություն իրականացնելու համաձայնության համար
Ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել հակամրցակցային համաձայնության համար
21:42
26 Դեկտեմբերի 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է այն երկրները, որոնք կփոխարինեն ներմուծումը Թուրքիայից (ՎԻԴԵՈ)
«Երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը վերահաստատում եմ». Վահան Քերոբյան․ՎԻԴԵՈ
13:40
25 Դեկտեմբերի 2020
ՊԵԿ-ը հայտնել է պայմանները, որոնց դեպքում թուրքական ապրանքների արգելքը չի կիրառվի
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով
17:26
24 Դեկտեմբերի 2020
Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր
Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ փաստաթղթեր, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը
23:31
17 Դեկտեմբերի 2020
Հայաստանի փոխվարչապետը Միլլերի հետ քննարկել է 2021 թվականին գազի մատակարարման պայմանները
Գազպրոմի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ
17:29
17 Դեկտեմբերի 2020
ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել MEF-ից` Հայաստանում ՓՄՁ ոլորտը խթանելու նպատակով
ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր է կնքել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility ընկերության հետ՝ ՓՄՁ վարկային պորտֆելը ընդլայնելու նպատակով
14:37
17 Դեկտեմբերի 2020
Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ճգնաժամ չի սպասվում. տնտեսագետ
Հասարակությունը դեռ այնքան էլ չի գիտակցում, թե Հայաստանի տնտեսության ինչ փոփոխություններ են սպասվում
17:37
11 Դեկտեմբերի 2020
ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ներուժը չի իրացվել. Նազարբաև
ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ներուժը չի իրացվել և կազմում է Միության անդամ պետությունների արտաքին առևտրի ծավալի 9% -ը