ԿԲ–ն գնահատել է ռուսական գազի թանկացման հավանականությունը

16.06.2026, 19:15
ԿԲ նախագահ Մարտին Գալստտյանը գնահատել է ռուսական գազի թանկացման հավանականությունը
ԿԲ–ն գնահատել է ռուսական գազի թանկացման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Կենտրոնական բանկը չափազանց քիչ հավանական է համարում հանրապետությանը մատակարարվող ռուսական գազի գնի բարձրացման սցենարը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ եթե նման սցենար, այնուամենայնիվ, լինի, դա կհանգեցնի գների աճի, կազդի արտադրական գործընթացների վրա և կառաջացնի երկրորդային տնտեսական հետևանքներ։

Ինչպես գրում է «ԱՌԿԱ» գործակալությունը, երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում ԿԲ ղեկավարը նաև նշել է, որ կարգավորողը չի տիրապետում գազի գնի հնարավոր բարձրացմանը կանխարգելիչ արձագանքման գործիքների։