Մայիսին Հայաստանում ամենաշատը թանկացած սննդամթերքի տասնյակը (ՑԱՆԿ)
04.06.2026,
11:19
Ներկայացնում ենք մայիսին Հայաստանում ամենաշատը թանկացած սննդամթերքի տասնյակը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի մայիսին, 2025 թվականի մայիսի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 6,4%-ով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ նվազել են 2,3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալները։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք ամենաշատն են թանկացել 2026 թվականի մայիսին՝ 2025 թվականի մայիսի համեմատ.
- Ձու (+ 30,8%)
- Տավարի միս (+ 22,8%)
- Կակաո (+ 20,5%)
- Ոչխարի, գառան միս (+ 17,5%)
- Խոզի միս (+ 11,2%)
- Բուսական արևածաղկի ձեթ (+ 11,5%)
- Ձավար (+ 9,7%)
- Թթվասեր (+ 9,4%)
- Հնդկաձավար (+ 8,99%)
- Մակարոնեղեն (+ 8,8%)
Նվազել են բրնձի (- 3,7%), ոսպի (-1,9%) և լոբու (-1,1%) գները։
Սննդամթերքի գների մասին առավել մանրամասն տվյալներ՝ հղումով։

