Երևանի կենտրոնում մի քանի օր փողոցներ կփակվեն Yerevan Wine Days փառատոնի անցկացման կապակցությամբ
04.06.2026,
10:55
Երևանի կենտրոնում փողոցներ կփակվեն Yerevan Wine Days փառատոնի անցկացման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենտրոնում փողոցներ կփակվեն Yerevan Wine Days փառատոնի անցկացման կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները:

