Հայաստանում պետական աջակցություն կտրամադրվի բիզնես նախաձեռնություններին

18.05.2020, 19:30
Օժանդակություն կցուցաբերվի արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում բիզնես նախաձեռնություններին
Հայաստանում պետական աջակցություն կտրամադրվի բիզնես նախաձեռնություններին
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օժանդակություն կցուցաբերվի արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում բիզնես նախաձեռնություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը: 

Загружается новость ... "Лево"
Մասնավորապես, ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երևանից դուրս արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Օժանդակությունը ցուցաբերվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: 

Քննարկման արդյունքներով միջոցառումն արժանացել է հավանության: Այն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունքներին և հետագա քայլերին:-0-